Սեպտեմբերի 8-ին, ժամը 18:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի Շիրակացու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ 01:55-ին:
Այրվել են տանը հարակից անասնագոմը և ներսում գտնվող 2 խոզ ու 300 հակ կուտակած անասնակեր: