տուն Հասարակություն Հրշեջների աշխատավարձը էապես կբարձրանա. կառավարությունը հաստատեց

Հրշեջների աշխատավարձը էապես կբարձրանա. կառավարությունը հաստատեց

326
0

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց հրշեջների աշխատավարձը 29 տոկոսով բարձրացնել: Հրշեջների աշխատավարձը 85.000 դրամ է: Բարձրացման դեպքում այն կլինի 130.000 դրամ: «Բարձրացումը նախատեսում է մեր ընդհանուր աշխատավարձերի ֆոնդի 29 տոկոսի չափով: Հիմնական բարձրացումը նախատեսվում է ներքևի օղակի աշխատողների համար»,- ասաց կառավարության անդամը: 

Պետական բյուջեից կհատկացվի 475 մլն, իսկ 2020 թվականից՝ 1 միլիարդ 900 մլն դրամ: «Սակայն անգամ բարձրացման դեպքում ուժային մյուս կառույցի աշխատակիցներից քիչ են ստանալու»,- ասաց ԱԻ նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here