Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, այսօր խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, մյուսն էլ` այրվածքներ ստացել։
Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարությունից հայտնեցին, որ վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխելու են Երևան։
Shamshyan.com–ը հայտնում է, որ տուժածը 28-ամյա Էդգար Գրիգորյանն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: