ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատների մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնի թաղամասի Սիամանթո փողոցում գտնվող երկու տների խորդանոցներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 10:59-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տներից մեկում մասնակի այրվել են խորդանոցի տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ լվացքի մեքենա, գազի անվտանգության սարքի լարերը (2 գմ), աթոռ (3 հատ) և մեկ եվրոդուռ, իսկ մյուս տանը մասնակի այրվել են խորդանոցի պատերի երեսպատումը (3 քմ), տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ կապոց վառելափայտ և մեկ եվրոդուռ: