տուն Լուրեր Հրմշտոց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Հրմշտոց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

204
0

naxagahakan_nstavayr

Բաղրամյան պողոտայում, նախագահականից ներքև, հրմշտոց է սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանները ամեն կերպ փորձում են խոչընդոտել ակցիայի մասնակիցներին` շարժվել դեպի նախագահական: Ինչպես հայտնում է  Araratnews-ի թղթակիցը,  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես  Բաղրամյան պողոտայում է և թույլ չի տալիս ակցիայի մասնակից շուրջ երկու տասնյակ  կին ազատամարտիկներին անցկացնել իրենց բողոքի երթը: Կին ազատամարտիկները միացել են այսօրվանից նախագահական նստավայրի մոտ նստացույց հայտարարած Պարույր Հայրիկյանին: Նշենք, որ ակցիայի մասնակիցները շարժվում են մայթով և չեն խանգարում փողոցի երթևեկությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here