Այսօր Լիբանանի Արսալ քաղաքում տեղի ունեցած հրթիռային ռմբակոծության արդյունքում առնվազն 7 մարդ է զոհվել։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, լիբանանյան բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ հրթիռները բաց են թողնվել Սիրիայից։ Սակայն Արսալի քաղաքապետը պնդում է, որ դրանք բաց են թողնվել հենց Լիբանանի այն տարածքից, որը վերահսկվում է «Հըզբոլլահ» լիբանանյան շիական խմբավորման կողմից։
Հավելենք, որ վերոնշյալ քաղաքում բնակվում են հազարավոր սիրիացի փախստականներ, ովքեր ստիպված էին լքել իրենց երկիրը զինված հակամարտության պատճառով։
Ենթադրվում է, որ Արսալ քաղաքի բնակիչներն աջակցում են սիրիացի ապստամբներին, ովքեր պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ։