Մեծ Բրիտանիայի հուդայական և մուսուլման հոգևոր առաջնորդները կոչ են արել իրենց կրոնների հետևորդներին խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մեծ Բրիտանիայի Բրիտանացի հրեաների ներկայացուցիչների խորհուրդն ու Մուսուլմանական խորհուրդը դատապարտում են իսլամատյացության և հակասեմականության դրսևորումները։ Թեպետ նրանք ընդունել են, որ ունեն հակասություններ, այդուհանդերձ խաղաղ բնակչության շրջանում կորուստները նրանք անթույլատրելի են համարում։