Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20:09-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում:
Հրդեհը շարունակվում է մինչեւ այսօր:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:59-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 10 փրկարար մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:
Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ:
Ժամը 18:35-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: