տուն Լուրեր Հրդեհ Սիլիկյան թաղամասում

Հրդեհ Սիլիկյան թաղամասում

112
0

pojarՄարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել` 09.22-ին:

Գազատար խողովակի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա այրվել է մոտ 5 գմ մալուխ և խոտածածկ տարածք (4 քմ):