տուն Հասարակություն Հրդեհ` Սեւանի փողոցում

Հրդեհ` Սեւանի փողոցում

270
0

Հունիսի 13-ին, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 5 հասցեում գտնվող «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։21-ին։ Այրվել են «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ)։