տուն Հասարակություն Հրդեհ Պռոշյան գյուղում

Հրդեհ Պռոշյան գյուղում

393
0

Հուլիսի 22-ին, ժամը 13։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին, մարվել՝ 14։24-ին։

Պարզվել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում այրվել են խոտածածկույթ (500 քմ) և անասնակեր (25 հակ)։