տուն Լուրեր Հրդեհ Չարենց թաղամասում

Հրդեհ Չարենց թաղամասում

148
0

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:13-ին, մարվել` 21:30-ին: Այրվել է ավտոտնակի ներսի փայտյա երեսպատումը (մոտ 40 քմ). ներսում ավտոմեքենա չի եղել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here