Նոյեմբերի 15-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում` «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ, հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան փողոցում կռունկավարի խցիկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.12-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: