Դեկտեմբերի 7-ին, ժամը 03.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Հյունդայի» մակնիշի (վարորդ՝ Ս. Ա. ,ծնվ. 1988թ.) և «Լադա 015» մակնիշի 11LS740 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Բ.) ավտոմեքենաները, ինչից Լադա մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է ժամը 03.31-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: