Նոյեմբերի 4-ին` ժամը 14:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին:
Ստորև ներկայացվում է ԱԻՆ-ի տեսանյութը.