տուն Լուրեր Հրդեհ Դիլիջան քաղաքում

Հրդեհ Դիլիջան քաղաքում

265
0

Հուլիսի 2-ին, ժամը 10:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:32-ին: Այրվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Արամ Ղ․) շարժիչի հատվածը։