տուն Հասարակություն Իրավական Հրդեհ` «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում

Հրդեհ` «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում

400
0

Հուլիսի 16-ին՝ ժամը 14:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում՝ «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և երկու ավտոսանդուղք։