ԱԻՆ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հունվարի 5-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյանց փողոցի թիվ 32 տանը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է 1963թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող տունը (40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տանից դուրս է բերվել Ս.Ա.-ի դին: