Հունիսի 14-ին, ժամը 21։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արաքսավան գյուղում այրվում է մանկապարտեզ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:37-ին, մարվել` 21:46-ին:
Պարույր Սևակի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքում այրվել են 4 հնամաշ վերմակ, փայտե մանրահատակ (մոտ 5 քմ ) և դռան փեղկ: