Մարտի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Խարբերդ գյուղի 1-ին փողոցի թիվ 83/20 տան մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի մոտակայքում` 10 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի թիվ 26 տան մոտակայքում` 3500 քմ, Մեծ Պառնի գյուղի մոտակայքում` 1 հա, Պուշկինո գյուղի մոտակայքում` 30 հա, Երևան-Սևան հատվածի 26-րդ կմ-ի մոտակայքում` 800 քմ խոտածածկ տարածք և 2 եղևնի` մասամբ, Հրազդան-Հանքավան հատվածի 3-րդ կմ-ում` 1,5 հա բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Մենտոնյան փողոցում` 3,5 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 30 եղևնի, Սյունիքի մարզի Լիճք գյուղի արոտավայրերում` մոտ 4 հա, Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի գյուղապետարանին հարակից տարածքում` 3 հա, Նորավան թաղամասում` 1000 քմ խոտածածկ տարածք և խաղողի վազեր` մասամբ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Վասիլովո փողոցում` 5000 քմ, «Հ-38» հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածի 40-րդ կմ-ի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: