«Եղանակային անոմալիաները դեկտեմբերի սկզբից Հայաստանում, հատկապես խոտածածկ տարածքներում, հրդեհներ են առաջացնում: Անցած տարվա համեմատ այս տարի հրդեհների թվի աճը կազմել է 54,6 տոկոս կամ 3574-ով ավելի»-, շեշտեց Գաբրիելյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ մարզերում տարածված դաշտային չոր խոտի այրումը ոչ միայն վտանգավոր է, այլև արգելված է օրենքով:
«Առաջացող հրդեհների մոտ 65 տոկոսը լինում է խոտածածկ և անտառային տեղանքում։ Եթե անգամ չկա առաջացման մարդկային գործոն, ապա մեղքի մեծ բաժին ունեն տեղական պատասխանատուները, որոնք չեն վերահսկում իրավիճակը և ժամանակին չեն կատարում կանխարգելիչ աշխատանքներ։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի թույլ չտան նման հրդեհավտանգ իրավիճակների առաջացումը»,— ընդգծեց Գաբրիելյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն հորդորեց խուսափել չոր խոտ և տերևներ կուտակելուց, չայրել դրանք: Ըստ Գաբրիելյանի՝ ոստիկանության հետ համատեղ արտակարգ իրավիճակների նախարարությունը կփորձի առաջիկա օրերին հնարավորինս կանխել մարդկանց մուտքը անտառներ, առավել ևս՝ արգելել խարույկները վտանգավոր վայրերում: