տուն Հասարակություն Հրդեհը վնաս է հասցրել գյուղացուն

Հրդեհը վնաս է հասցրել գյուղացուն

208
0
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում այրվում է անասնակեր:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր: