ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստում զեկուցեց, որ Կապանում փլուզում է եղել այսօր առավոտյան. հողի սողանք է եղել: «Սողանքը շարժվող է, եկել մի խրճիթի վրա է թափվել: Մեջը երկու հոգի են եղել՝ ծերունիներ: Բացի այդ՝ չորային եղանակի պատճառով հրդեհային վտանգ է առաջացել: Կապանի հրաձգարանում էլ որերորդ անգամ հրդեհ է բռնկվել»,- մանրամասնեց կառավարության անդամը:
Ցոլակյանի խոսքով՝ նաև Իջեւանի կողմերում հրդեհ է եղել, որից հետո գրել են՝ դիտավորյալ է եղել: «Սա արդեն պրոբլեմատիկ է դառնում»,- մանրամասնեց գործադիր մարմնի անդամը: