Նոյեմբերի 16-ին, ժամը 02:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի տնակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։18-ին, մարվել՝ 03։44-ին:
Այրվել է տանիքի կառուցատարրերից մոտ 4 քմ հատված։ Տուժածներ չկան: