Հունվարի 17-ին, ժամը 07:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի թիվ 113 դպրոցի մոտակայքում գտնվող շենքում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից։
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են):
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցի թիվ 7ա հասցեում գործող փայտածուխի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:49-ին, մարվել՝ 07:56-ին: Այրվել են մոտ 3 խմ պլաստմասսե արկղեր: