Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: