տուն Քաղաքական Հայաստան Հրավիրված նիստին այսօրվա պաշտոնանկությունների հետ կապված հարցեր չեն քննարկվել.պատգամավոր

Հրավիրված նիստին այսօրվա պաշտոնանկությունների հետ կապված հարցեր չեն քննարկվել.պատգամավոր

250
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել ՔՊ գրասենյակում:

Քիչ առաջ դուրս եկավ խմբակցության անդամներից մեկը` տիկին Սոֆյա Հովսեփյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված հրատապ նիստ հրավիրելը, արդյոք կապ ունի երկրում պաշտոնանկությունների ու նշանակումների հետ, նա պատասխանեց, որ ինքը նիստը հրատապ չի համարում:

Պաշտոնանկությունների պատճառների մասին Հովսեփյանն ասաց, որ մամուլում տարածված լուրերից բացի իրենք տեղեկություններ չունեն:

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հրավիրված նիստին այլ հարց են քննարկել, որը ամենևին կապված չի եղել այսօրվա պաշտոնանկությունների հետ:

Հայկ Մագոյան