Մեր տեղեկություններով պետակւսն եկամուտների կոմիտեի հետաքևնչակւսն բաժինը սկսել է զբաղվել էլիտար շենքերի շինարարություններից գանձվող հարկերի, պետական պարտավորությունների ստուգմամբ: ՊԵԿ- ում կարծում են, որ որոշ շենքերի սեփականատերեր իրենց եկամուտներին ոչ համարժեք ցածր հարկեր են վճարել՝ պատճառաբանելով, թե բնակարանների մի մասը չի վաճառվել, կամ ցույց Են տվել ցածր գներ: ՊԵԿ հե- տաքննչականն այցելում է էլիտար շենքերի բնակիչներին եւ հարցուփորձ անում՝ ինչքանով եք գնել բնակարանը, քանի բնակիչ է ապրում ձեր շենքում, դեռեւս քանի բնակարան կա չվաճառված: Բանն այն է, որ պետբյուջեն լցնելու նպատակով հարկերի հավաքագրման մեծ թվեր ցույց տալու համար նման աննախադեպ քայլեր են անհրաժեշտ, քանի որ բիզնեսը գնալով կրճատվում է, տնտեսությունն ու հարկատուների շրջանակն էլ չի ընդլայնվում: