տուն Մամուլ «Հրապարակ». 400 հազարական դրամ գյուղապետերից՝ դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվելու համար

«Հրապարակ». 400 հազարական դրամ գյուղապետերից՝ դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվելու համար

106
0

 

hraparak«Արարատի մարզպետարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ, դիզվառելիքի պատմությունը հիմնովին ջրվել է մի կողմից համաներմամբ ազատված անձանց, մյուս կողմից մարզի գյուղապետերի դրսևորած կոլեկտիվ «գիտակցականության» շնորհիվ։ Բանն այն է, որ ինչ-որ հոգատար «մի ձեռք» հրահանգել է գյուղապետերին, նույնիսկ նրանց, որոնց մոտ «դույզն ինչ» խախտում չի եղել, 400 հազարական դրամ հանգանակություն բերել «կազնա»՝ փակելու 92 մլն դիզվառելիքի «լափումը»։

Ինչն էլ գյուղապետերի մոտ դժգոհություն է առաջացրել։ Երեկ փորձեցինք փաստի իսկությունը ճշտել մարզպետ Արամայիս Գրիգորյանից. վերջինս ողջ օրն անհասանելի էր։ Չնայած «հանգանակությունը», ըստ մեր աղբյուրների, Գրիգորյանների օրոք չի եղել, այլ՝ փոքր-ինչ վաղ, այնուհանդերձ, զանգահարեցինք նաև մարզի Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին, վերջինս ասաց, որ 1-ին անգամ է նման բան լսում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here