«Օրինաց երկիրը» լքողների բանակը ստվարանում է. եթե նախօրեին ՕԵԿ-ից դուրս գալու դիմումներ եւ հայտարարություններ էին տարածել 3 նախարարները՝ Արմեն Երիցյանը, Սամվել Թադեւոսյանը եւ Սերգո Կարապետյանը, երեկ արդեն ալիքը հասել էր ներքեւի էշելոնին: Երեկ ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է գրել նաեւ Դավիթ Կարապետյանը, ով նախարարություններ փոխելու մեծ փորձ ունի. սկզբում նա պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն էր, ապա սփյուռքի նախարարի տեղակալը, իսկ վերջում՝ արտակարգ իրավիճակների: Ի դեպ, մեծ թվով ՕԵԿ անդամներ կան նաեւ ՕԵԿ-ական նախարարներին ենթակա կառույցներում, հայտնի չէ, թե նրանց ճակատագիրն ինչ է լինելու:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը