տուն Լուրեր «Հրապարակ». Օլիմպիադան հաշիվ չի

«Հրապարակ». Օլիմպիադան հաշիվ չի

105
0

Հրապարակ15

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «բոյկոտում» է օլիմպիական խաղերը: Սպորտասերները զարմանում են, թե ինչքան են նախարարություն-ՀԱՕԿ կամ, ավելի ճիշտ՝ Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները սրվել, որ տեղափոխվել են սպորտի ոլորտ եւ դրսեւորվում են ամեն ինչում: Երեկ մեզ զանգահարած սպորտասեր մի քաղաքացի նկատել էր, որ սպորտի նախարարության կայքում ոչ մի տեղեկություն չի տեղադրվում՝ կապված Սոչի-2014 օլիմպիադայի հետ: Մինչդեռ «մեր դահուկորդները վատ չեն ելույթ ունեցել»: Օրինակ, Արման Սերեբրակյանը 116 մասնակիցների մեջ գրավել է 34-րդ տեղը, ինչը մեծ ջանքերի գնով է ստացվել եւ փոքր ձեռքբերում չէ, քանի որ շատ հայտնի մարզիկներ նրանից ետ են մնացել, սակայն սպորտի նախարարության կայքում՝ msy.am-ում, վերջինը ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց առաջնությանը վերաբերող լուրն է եւ աթլետիկայի բալկանյան երկրների ձմեռային առաջնության արդյունքները: Մեր զրուցակիցը վստահ էր, որ հայկական սպորտը երբեք էլ առաջ չի գնա, քանի դեռ նախարարը նեղ անձնական վերաբերմունք ունի սպորտի ու սպորտսմենների նկատմամբ եւ օլիմպիադայում մասնակցություն ունեցող սպորտսմեններին չի խրախուսում ու աջակցում:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը