Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի պաշտոնական հայտարարությունից հետո հայաստանյան կուլիսներում քննարկվող հաջորդ ինտրիգն է՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք պաշտոնական ճաշին, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Քոչարյանը մասնակցեց պաշտոնական ճաշին, սակայն Գագիկ Ծառուկյանը՝ ոչ: Լավատեղյակները գտնում են, որ եւ Քոչարյանը, եւ Ծառուկյանն այս անգամ կմասնակցեն ճաշին: Ի դեպ, Քոչարյանի «սարատնիկ- ները» պնդում են նաեւ, որ, կախված Վիլնյուսում Հայաստանի պահվածքից, չի բացառվում, որ Պուտինն առանձին հանդիպում ունենա Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանի ճամբարում
սա բացառում են: