«Արմեն Մովսիսյանի ղեկավարած էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ «Բելաջիո» ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսել։ Ընդ որում, դրանք տրվել են երկօրյա ընդմիջմամբ՝ 5-ին և 7-ին։ Ընդհանրապես, նման ճոխ ճաշկերույթներն ընդունված են գրեթե բոլոր գերատեսչություններում, և հայրենի կառավարությունը սա գումարների փոշիացում չի համարում։ Մինչդեռ բոլորովին վերջերս, նույն կառավարության որոշմամբ, ավելորդ համարվեցին գործազրկության համար հատկացվող 18 հազարական դրամ նպաստները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։