Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանի միջին պաշտոնյա, շատ վատ աշխատող տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, 27 տարեկանում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենա վարի, որի շուկայական արժեքը 45-50 հազար դոլար է, եւ դեռ տարատեսակ պատմությունների մեջ ընկնի՝ ակտիվիստների վրա հարձակվի եւ հայհոյի նրանց, թմրամիջոցն ու զենքը մեքենայի մեջ՝ պտտվի Երեւանով, կռիվների մեջ ընկնի, ինչպես եղավ տոներից հետո՝ հունվարի 11-ին, «Գնունու շուկայի» դիմաց: Ինչպես հայտնի է, այդ օրը Դավիթ Նավասարդյանն իր մեքենայի մյուս երեք երիտասարդ ուղեւորների հետ բերման ենթարկվեց ոմն Անդրանիկ Ս.-ի հետ ձեռնամարտի համար: Ոստիկանության տվյալներով, 20 սմ երկարությամբ եւ 9 սմ-անոց շեղբով դանակը, որի մեջ թմրադեղ կար, հենց Դավիթի մեքենայից են հանել, բայց պաշտոնապես շեշտվեց, որ տուժողը եւ վնասվածքներ ստացողը Նավասարդյանի որդին է: Փորձաքննության արդյունքները դեռ չկան, հետաքննությունն ավարտված չէ, բայց ոստիկանությունն արդեն պաշտպանում է Նավասարդյանի որդուն:
Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում