«Չինաստանից դեռ «չեկած» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում կմեկնի ԱՄՆ, սակայն, ինչպես ընդունված Է ասել, «չերեզ Աշտարակ», պահպանելով հայաստանյան կոմպլեմենտարիզմի՝ շանհայա-արևմտամաքսայնացման բոլոր սուբորդինացիաները։ Սեպտեմբերի 29-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի համանախագահն Է նա։ Հիշեցնենք՝ ռուսական կողմից հանձնաժողովը նախագահում Է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որի կինը, ի դեպ, հայուհի Է։ Սա Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու առաջին «պլենար»–հանդիպումն ու նիստն Է, որն Էլ, բնականաբար, կքննարկի նաև մեր անդամակցությանն առնչվող բավականին նուրբ հարցեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: