«Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման ֆոնին օրակարգում է հայտնվել Սյունիքը Երևանին կապող օդանավակայանի հարցը։ Կապանում երբևէ գործող օդանավակայանը, ըստ ականատեսների, այնքան էլ անմխիթար վիճակում չէ, որոշակի ներդրումների դեպքում կարող է վերածվել Իրան–Ղարաբաղ–Երևան–Վրաստան «մետաքսե ուղուԱՄՆ–իրանական հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Ոչխարաբուծության իդեա-ֆիքսի վրա կենտրոնացած մարզի պատասխանատուներին հարցրինք՝ որքանո՞վ է իրատեսական դա։ «Ամբողջովին իրականացնելի են. 2014, մաքսիմում՝ 2015 թվականին, կարծում եմ, այն արդեն իրականություն կլինի»,– պատասխանեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Որքա՞ն գումարի մասին է խոսքը։ «800 միլիոն դրամի»։ Բյուջեի՞ց է վճարվելու։ «Իհարկե՝ ոչ»։ Հակոբյաննե՞րը կվճարեն։ Էական չէ, կարծում եմ, սակայն, որ կկարողանանք ոչ միայն Երևան-Սյունիք օդային կապն ապահովել, այլև կունենանք Կապան-Բաթումի թռիչքներ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում