տուն Մամուլ «Հրապարակ». Սուրեն Խաչատրյանի և Էդիկ Բարսեղյանի կողքին պահեստային նստարանին շուտով կնստի նաև...

«Հրապարակ». Սուրեն Խաչատրյանի և Էդիկ Բարսեղյանի կողքին պահեստային նստարանին շուտով կնստի նաև Կոտայքի մարզպետը

232
0

հրապարակ

«Կադրային «ջարդը» գործառնական փուլ է թևակոխել՝ նշանառության տակ են ՀՀ մարզպետները։ Մեր տեղեկություններով՝ Սուրեն Խաչատրյանի և Էդիկ Բարսեղյանի կողքին պահեստային նստարանին շուտով կնստի նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։ Վերջինիցս փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերվում «լավագույն տղերքի հեռացմանը»։ «Սիրելիս, պաշտոնը ոչ մեկը ժառանգություն չի ստանում, անպայման գալու է առ այն պահը, որ պիտի թողնես ա

յն»,– անչափ թախծոտ ձայնով ասաց նա։   Ձեզ համար է՞լ է եկել «առ այն պահը»։ «Այ, էդ հարցը պետք է ուղղեք հանրապետության նախագահին, Երբ նա կասի՝ Ձեր պահը եկել է, Ես էլ դիմում կգրեմ-կգնամ»։ Դեռ չե՞ն ասել գրի։ «Ո’չ»։ Քանի՞ տարեկան եք։ «Ես Ձեզնից Ձեր տարիքը հարցնո՞ւմ եմ, որ Դուք ինձնից հարցնում եք»,– էլ ավելի տխրեց Շահգալդյանը։ Ի դեպ, մարզպետներից Սուրեն Խաչատրյանը բավականին հետաքրքիր ընթացակարգով է իր հրաժարականի դիմումը ներկայացրել։ Էն թեժ օրերին նա մտել է կառավարություն, բարձրացել վարչապետի ընդունարան, մի փակ ծրար թողել է գործավարի մոտ ու հեռացել։ Ինչ վերաբերում է Արարատի մարզպետի հրաժարականին, ապա այս օրերին անեկդոտանման պատմություն է շրջում. Վովա Գասպարյանն ասել է՝ Արարատի մարզը միացրին Հայաստանին, մնաց Կոտայքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here