Մարտի 25-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում» համաժողովի ժամանակ գետի պղտոր ջրով լի բաժակը նախարարներին հրամցրած աղջնակը՝ Աննա Շահնազարյանը, պարզվում է, աշխատում է Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի «դուստր» «Սիվիլնեթ»-ում: Մեր լրագրողը երեկ փորձեց կապվել նրա հետ, որպեսզի պարզենք, թե ինչ կապ ունեն բնապահպանները «Սիվիլնեթ»-ի հետ եւ ինչով են այնտեղ զբաղվում, սակայն Աննան տեղում չէր, իսկ «Սիվիլնեթ»-ի աշխատակիցն ասաց, որ նա զբաղված է «ծրագրերի իրականացմամբ»: Թերեւս՝ բնապահպանական ծրագրերի մասին է խոսքը: Ամեն դեպքում, հետաքրքիր է, որ «Սիվիլնեթ»-ի աշխատակիցները նաեւ բողոքի նման ակցիաներ են անում եւ օտարերկրյա դեսպանների ներկայությամբ կառավարության անդամներին «պատին դեմ տալիս»:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը