«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ՝ ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու և այլ հարցերի մասին։
Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է նաև ՀԱՕԿ քարտուղարը, ինչն անթույլատրելի է՝ դատելով փաստաթղթերից, որ մեր ձեռքին են։ Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ի մտադրությանը՝ հետ կանչել որոշումը, հակառակ դեպքում ստեղծել վոլեյբոլի երկրորդ ֆեդերացիա, իշխանական թևն այն համարել է «ուղեղային մորմոք, ֆիկցիա». «Ո՞վ պետք է այդ դեպքում ճանաչի նրանց հետկանչը կամ նոր ֆեդերացիան՝ արդարադատության նախարարությո՞ւնը, որն իր վերդիկտն արդեն իսկ կայացրել է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։