տուն Լուրեր «Հրապարակ». Սերժ Սարգսյանն ասել է` հարց չեմ տեսնում, թող 5-5 հարաբերություն լինի

«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ասել է` հարց չեմ տեսնում, թող 5-5 հարաբերություն լինի

89
0

Հրապարակ15

ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը կրկին դարձել են տաղտկալի ու կարճ. ամենաշատը դրանք տեւում են 20 րոպեից կես ժամ: «Ռազմավարական» հարցերը «թմով» լուծելուց հետո Սերժ Սարգսյանն էլի անցել է անհատական ռեժիմին, ԳՄ-ից հետո առանձին-առանձին հանդիպում է հոգնած ծերերի հետ, հրահանգավորում նրանց: Կարճ է տեւել նաեւ ԳՄ վերջին նիստը, որի միակ բանախոսը եղել է ՀՀԿ կազմակերպիչ Ռ. Թադեւոսյանը, ով ներկայացրել է, թե ՀՀԿ գյուղապետերն ընտրությունների  ժամանակ ում են «հաղթել», ինչու են «հաղթել», էլ երբ են «հաղթելու»: Խոսվել է նաեւ ՀՀԿ-ի կողմից ստեղծվելիք ԱԺ գազային  ժամանակավոր հանձնաժողովի մասին, Սերժ Սարգսյանն ասել է` հարց չեմ տեսնում, թող 5-5 հարաբերություն լինի (5՝ ընդդիմություն, 5՝ իշխանություն): Ինչ վերաբերում է հանձնաժողովի փակ-գաղտնի աշխատանքային ռեժիմին, ըստ մեր աղբյուրի, «բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը բացվելու, ներկայացվելու են»: «Իսկ ինչո՞ւ այդ ամենը չեք ուզում ներկայացնել նաեւ հանրությանը» հարցի բացատրությունն էլ այն էր, թե չեն ցանկանում «շովու» լինի, եւ ընդդիմադիրները «դիվիդիներ» հավաքեն: «Պատշաճ ձեւով, պատշաճ ժամանակին ինֆորմացիա կտրվի»,- ասացին ՀՀԿ-ականները:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը