Հարավային Կորեայում հանգստացող Սերժ Սարգսյանը, ըստ ՀՀԿ աղբյուրների, լավ բարկացած է ոչ միայն որոշ ՀՀԿ-ականների` Քոչարյանի, ինչպես նաեւ խնայողությունների առնչությամբ արած մեկնաբանություններից, այլեւ երկրորդ նախագահի որոշ ձեւակերպումներից: Կորեայում ներ եւ արտաքաղաքական քննարկումների տրված Սերժ Սարգսյանի «թիմը» Հայաստան է վերադառնալու հունվարի 18-ին` միտինգի օրը: Ըստ մեր աղբյուրների` այդ օրը պատահական չի ընտրվել. վերադարձող Սարգսյանին օդանավակայանում, ճիշտ է, կդիմավորեն ԱԽ անդամները` Գագիկ Ծառուկյանի «գլխավորությամբ», սակայն փողոցում` միտինգավորների բազմությունը: Օրը պատահական չէ ընտրված նաեւ այն առումով, որ գազի դիմաց աննախադեպ վճարումների առնչությամբ զայրույթը պիկին հասած կլինի այդ օրերին ու կանի իր «սեւ գործը»: Իր հերթին` իշխանությունների հույսը վատ եղանակն է, որը կխանգարի անհավես մարդկանց փողոց դուրս գալուն:
Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում