տուն Լուրեր «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու խոսնակը գրաքննում են

«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու խոսնակը գրաքննում են

80
0

Հրապարակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակում առկա արատավոր երեւույթների, խնդրահարույց հարցերով զբաղվելու փոխարեն որոշել է լծվել մամուլի գրաքննությանը, ինչը փորձում է իրականացնել իր խոսնակի՝ Արծրունի  միջոցով: Բանակում հիվանդությունների թույլատրելիության, սահմանափակումների վերաբերյալ նախօրեին փորձեցինք պաշտոնական պարզաբանում ստանալ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար Արսեն Մելքոնյանից, ով սկզբում համաձայնեց պաշտոնական պարզաբանում տալ, սակայն հետո մեզ հորդորեց խոսնակին տեղյակ պահել, որից հետո պարզաբանում տալ: Անսալով Կենտրոնական ռազմաբժշկական  հանձնաժողովի ղեկավարի հորդորին՝ զանգահարեցինք Սեյրան Օհանյանի խոսնակին, ով պայման դրեց մեր առաջ՝ կթույլատրի զրուցել Մելքոնյանի հետ, եթե խոստանանք, որ տպագրվելուց առաջ կծանոթանա հոդվածի բովանդակությանը: Մեր զարմանքին ի պատասխան, խոսնակն արձագանքեց, թե դա «նեղ մասնագիտական թեմա է», եւ Արսեն Մելքոնյանը «կարող ա չպատկերացնի՝ լրագրողին ինչն ասի, ինչը՝ ոչ»: Արծրուն Հովհաննիսյանի խուճապից, մասնագետի խոսքի հանդեպ անվստահությունից ու ըստ այդմ  թելադրած պայմաններից ստացվում է, որ զինծառայողի առողջությանը վերաբերող կարգը չի գործում կամ հստակ չէ, եւ մասնագետը կարող է չկողմնորոշվել՝ ինչը  թաքցնել մամուլից, ինչը հրապարակել: Եթե չկա որեւէ թաքցնելու բան, եւ ամեն ինչ օրենքի սահմաններում է, ինչո՞ւ պետք է նման պատասխան ստանայինք. «Էդ դեպքում չես ստանա պարզաբանումները»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը