տուն Լուրեր «Հրապարակ». Ռուսաստանը որոշել է ինվենտարիզացիա անել հետխորհրդային այն երկրներում, ուր իր հեղինակությունն...

«Հրապարակ». Ռուսաստանը որոշել է ինվենտարիզացիա անել հետխորհրդային այն երկրներում, ուր իր հեղինակությունն անկում է գրանցել

74
0

Հրապարակ

Ղրիմը «հորով-մորով» անելուց հետո Ռուսաստանը որոշել է ինվենտարիզացիա անել հետխորհրդային այն երկրներում, ուր իր հեղինակությունն անկում է գրանցել: Մոսկվան տագնապ ունի, որ այդ երկրները կխաղան Ռուսաստան-Արեւմուտք հակադրությունների վրա, իրեն դնելով տհաճ իրավիճակի մեջ: Այդ երկրների ցանկում է նաեւ Հայաստանը. Կրեմլի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ այս օրերին հանդիպում են հայ համայնքի հայտնի ներկայացուցիչների, գործարարների հետ, իրենց զարմանքը հայտնում վերջին շրջանում Հայաստանի «հակառուսականացման» փաստի առնչությամբ, «հանձնարարում» ամեն ինչ անել աղետալի իրավիճակն  արագ շտկելու, Արեւմուտքից սնվող հասարակական կազմակերպությունների, նրանց գաղափարներն առաջ տանող լրատվամիջոցների հարցը լուծելու համար, ինչպես միշտ, «հանձնարարականի» ֆինանսական կողմը թողնելով հայ գործարարների վրա:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը