«Վերջերս տեղեկացրել էինք, որ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ ՌԱՀՀԿ-ն, կանգնած է փակվելու վտանգի առաջ՝ ֆինանսավորման բացակայության պատճառով, և դա պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անփառունակ վախճանով։ Կենտրոնը հիմնվել է 1994 թ.՝ ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Փաստորեն, Արևմուտքն այժմ հրաժարվում է ֆինանսավորել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կենտրոնը։ «Իրոք, ֆինանսական խնդիրներ ունենք, բայց ՌԱՀՀԿ-ի փակման մասին լուրերը դեռ վաղաժամ են, համենայնդեպս, ոչ մեկն այդ խնդիրը չի դրել, եթե չասենք հակառակը, որ բոլորս ցանկանում ենք, որ այն աշխատի»,-երեկ մեզ ասաց կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ում կենտրոնի հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել է ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։
Մենք տեղեկացրել էինք նաև, որ փորձագետներն արդեն լքել են կենտրոնը, մնացել են միայն տեխնիկական աշխատողները։ Կենտրոնը, սակայն, Սարգսյանի հավաստմամբ, բազմիցս բախվել է նման խնդրի, բայց միշտ լուծում է գտել։ Կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այժմ արտերկրում է, ՌԱՀՀԿ-ի համար դոնորներ է փորձում գտնել։ Գտե՞լ է։ «Դեռ չի վերադարձել, գա՝ կիմանանք»,-ասաց ՌԱՀՀԿ ղեկավարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։