տուն Լուրեր «Հրապարակ». Պատգամավորական գործուղումների սահմանափակումը ՀՀԿ-ում կարող է բունտի հասցնել

«Հրապարակ». Պատգամավորական գործուղումների սահմանափակումը ՀՀԿ-ում կարող է բունտի հասցնել

79
0

Հրապարակ

Պատգամավորական գործուղումների սահմանափակումը ՀՀԿ-ում կարող է բունտի հասցնել։ Երեկ խորհրդարանի պատերի ներսում դժգոհություն էր հասունանում՝ թիրախում Գալուստ Գրիգորիչն ու Հովիկ Արգամիչն էին: ԱԺ-ից վերջինի հեռանալուց եւ քաղաքական նոր իրավիճակի ու հատկապես ՕԵԿ-ի «ընդդիմադիրացումից» հետո Գրիգորիչին հրահանգ է իջեցվել «քենսլ» անել բոլոր գործուղումները, ՀՀԿ-ին կազմ-պատրաստ պահել հայրենիքում՝ քվեարկությունները չտապալելու համար: Բացառություն են կազմելու միայն ամենահրատապ գործուղումները։ ԱԺ նախագահը երեկ նույնիսկ չթաքցրեց այդ փաստը եւ նիստերի դահլիճում խոստովանեց, որ քաղաքական իրավիճակն է այդպես պահանջում։ Պարզվեց, որ Գալուստ Սահակյանը հայ պատգամավորներին թույլ չի տվել մեկնել Սեւծովյան տնտեսական համագործակցության  վեհաժողովին, որը տեղի է ունենալու Աթենքում:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը