տուն Լուրեր «Հրապարակ». Չի վաճառվի

«Հրապարակ». Չի վաճառվի

169
0

1544055_580657825345784_1754082056_nՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կվերադառնա բնականոն աշխատանքի, Կենտրոնի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՝ երեկ ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: 1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների եւ փակման վտանգի առջեւ՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։ Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը: Փորձագետները վերջին ամիսներին լքել էին Կենտրոնը, մնացել էին միայն տեխնիկական աշխատողները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր ԱՄՆ՝ նաեւ ՌԱՀՀԿ-ի համար դոնորներ փնտրելու: Նա վերադարձել է ուրախ լուրով: «Այո, մենք շարունակելու ենք վերականգնել մեր աշխատանքը նոր ավելի ակտուալ ձեւով, հիմա հենց այդ հարցերով ենք զբաղված, կփորձենք ամեն ինչ վերականգնել»:

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here