տուն Մամուլ «Հրապարակ». Ոստիկանությունում հույս ունեն, որ զինդատախազության հետ տարիներ ի վեր հաստատված թշնամությունը...

«Հրապարակ». Ոստիկանությունում հույս ունեն, որ զինդատախազության հետ տարիներ ի վեր հաստատված թշնամությունը կվերանա

148
0

հրապարակ«ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում զինդատախազ Գևորգ Կոստանյանի առաջադրումը ոգևորությամբ են ընդունել ՀՀ ոստիկանությունում՝ հույսեր փայփայելով, որ նրա հետ կստացվի այն բաղձայի համագործակցությունը, որն այդպես էլ չի ստացվել այս 2 ուժային կառույցների միջև։ Ոստիկանությունն ու դատախազությունը տարիներ ի վեր հայտնի են իրենց թշնամական հարաբերություններով, որը երբեմն հատում է մասնագիտական սահմաններն ու վերածվում միջանձնային պատերազմի։

Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք հարաբերությունները չէին ստացվում ինչպես նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի, այնպես էլ Վովա Գասպարյանի օրոք։ Նկատենք, որ Գևորգ Կոստանյանի նշանակումը մտահոգել է դատախազության ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր կարծում են, թե նախապատվությունը կտրվի ջահելությանը։ Թեև նման փոփոխությունները դուրս են Կոստանյանի իրավասություններից, քանի որ ուժային կառույցներում միջին օղակից բարձր բոլոր հարցերը կարգավորվում են միայն Սերժ Սարգսյանի հայեցողությամբ»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here