«Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ երեկոյան տեսակցել էր Շանթ Հարությունյանին և ստացել համաձայնություն վերջինիս շահերը ներկայացնելու համար։
Տիկին Պետրոսյանն ասաց, որ Շանթի վիճակը բավարար էր, և այսօր կամ վաղը դատական նիստ կլինի, որի ժամանակ պետք է որոշվի նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը։ «Շանթ Հարությունյանը, բնականաբար, դիմադրում է հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը։
Նա համարում է, որ ինքը լիովին առողջ է, և այդպիսի փորձաքննության անհրաժեշտության կարիք չկա»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատական նիստից հետո կկարողանա ավելի հստակ փոխանցել Շանթի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։