տուն Մամուլ «Հրապարակ». Նույն մանկապարտեզի բացումը երկու անգամ են արել. սկզբում վարչապետի, հետո նախագահի...

«Հրապարակ». Նույն մանկապարտեզի բացումը երկու անգամ են արել. սկզբում վարչապետի, հետո նախագահի կողմից

227
0

հրապարակ«Երեկ մեզ զանգահարած քաղաքացին ասում էր. «Հայաստանում վիճակն այնքան է վատացել, որ մի օբյեկտը 2 անգամ են բացում»։ Պարզվեց՝ խոսքն Արարատի մարզի Այնթապ գյուղի մանկապարտեզի մասին է, որը մի անգամ օգոստոսի սկզբին բացել է ՀՀ վարչապետը՝ մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ, երկրորդ անգամ՝ ՀՀ նախագահը, նորից մարզպետ Բարսեղյանի ուղեկցությամբ, երեկ Արարատի և Վայոց Ձորի մարզ այցելության շրջանակներում։

Սակայն ուշագրավն այն է, որ այս մանկապարտեզն անգամ մեր փողերով չի կառուցվել, այլ սոցներդրումների հիմնադրամի ծրագրերի շրջանակներում, որը ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների և հատկապես Համաշխարհային բանկի կողմից՝ վարկային միջոցների հաշվին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here