տուն Լուրեր «Հրապարակ». Նոր նախարարություն կստեղծվի

«Հրապարակ». Նոր նախարարություն կստեղծվի

68
0

Հրապարակ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալի հետ` վերջինից ակնկալելով որոշակի ֆինանսական «ներդրումներ»: Էլ ավելի «հուզիչ» է ստացվել հանդիպման ավարտը: Հանդիպման ողջ ընթացքում բանկի պատվիրակությունը հատուկ ուշադրությամբ եւ ընդգծված հարգանքով է վերաբերվել սեղանի ծայրին նստած վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանին, իսկ հրաժեշտին հատ-հատ մոտեցել, հրաժեշտ են տվել նրան: Հովիկն ասել է. «Էս ոնց որ շատ եք սիրում Վաչեին, տամ` տարեք հետներդ»: ՀԲ ներկայացուցիչներն արձագանքել են` սիրով: Նրանց գնալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Վ. Գաբրիելյանին դարձնել «նախարար»՝ առանց պորտֆելի` միջազգային ֆինանսական կառույցների հետ աշխատանքի գծով, իսկ թե այդ «նախարարությունն» ինչ անուն կունենա, դեռ չգիտեն:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը